Խորհուրդներ, թե ինչպես սահմանել կարգապահություն՝ զերծ մնալով ծնող-երեխա դրամատիկ տեսարաններից (տեսանյութ)

September 13, 2023

Ամեն անգամ, երբ երեխաները պատժվում են, նրանք չեն դառնում ավելի կարգապահ: «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի հեղինակները մի ցավոտ բացահայտում են անում. Պատժված երեխաները մտածում են, թե ինչ դաժան ու անարդար մայր ու հայր ունեն: Սենյակում փակված, անկյունում կանգնած, խաղերրից ու բակ իջնելուց զրկված երեխաները հարկադրական տաղտուկի ու մենակության մեջ զրկվում են ըմբռնման, կարեկցանքի և խնդիրներ լուծելու ունակությունից:

Երբ մեր հարազատը սիրով  և հոգատարությամբ հպվում է մեզ, օրգանիզմում արտադրվում է  երջանկության հորմոնը, իսկ սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, իջնում է: Սիրով լի ֆիզիկական շփումը բառի բուն իմաստով, փոխում է ուղեղի կենսաքիմիան: Ու հենց այդ ժամանակ է, որ պետք է սկսել զբաղվել կարգապահությամբ: «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի հեղինակները խորհուրդ են տալիս կանգ առնել ամեն անգամ, երբ երեխան վատ բան է անում, մի պահ դադար վերցրնել ու պատասխանել 3 պարզ հարցի. 

1. Ինչո՞ւ իմ երեխան այդպես վարվեց

 «Որովհետև նա երես առած է»,  «Որովհետև որոշել է համբերությունս չափել»: Ո՛չ, փորձեք հասկանալ, թե ինչ է թաքնված այս վատ արարքի տակ: Երեխան փորձում է արտահայտել կամ հասնել մի բանի, բայց չգիտի՝ ինչպես:    

2. Ի՞նչ եմ ուզում այդ պահին սովորեցնել իմ երեխային

Հիշեք, կարգապահության նպատակը պատժելը չէ: Սովորեցնում ենք ինքնատիրապետում, զգացմունքների արտահայտում,  պատասխանատվություն:  

3. Ո՞րն է սովորեցնելու լավագույն տարբերակը  

Հաշվի առնելով երեխայի տարիքը, զարգացումը, և իրադրությունը՝ պետք է ընտրել ամենաարդյունավետ տարբերակը: 

Դենիել Սիգել Գրքի համահեղինակ -Կարգապահություն սահմանելու ժամանակը պետք է ճիշտ ընտրվի: Երեխան պետք է հակված լինի սովորելուն: Մեր գրքում կան այն քայլերը, որոնք կօգնեն դա անել առանց դրամայի:  

Թինա Փեյն Բրայսոն Գրքի համահեղինակ-այն, թե ինչպես տեղ կհասցնենք մեր ասելիքը, կազդի նաև մեր ու մեր երեխայի հարաբերությունների վրա:  

Ե՞րբ սկսել, այսպես ասած, դաստիրակաչկական գրոհը. Ահա 2 սկզբունք, որոնք կիրառում են գրքի հեղինակները. 

Սկզբունք  1  

Սպասել այնքան, մինչև երեխան պատրաստ լինի  

Երբ երեխան վատ է պահում իրեն, վատ բան է անում, պետք է արձագանքել հենց այդ պահին: Թե չէ հետո չի հասկանա, թե ինչի համար են իրեն պատժում: Նախ՝ գուրգուրանք, զրույց, հետո՝ կարգապահություն:  

Սկզբունք 2  

Եղեք հետևողական, բայց ոչ՝ կարծր ու անզիջում  

Երեխաներին մեծացնելու և դաստիարակելու համար պետք է հետևողական լինել, օրինակ քնելու ժամի, հեռուստացույց դիտելու կամ անառողջ սնունդը սահմանափակելու հարցում: Բայց կան ծնողներ, ովքեր այնքան բծախնդիր ու ոչ ճկուն են, որ հետևողականությունը վերածում են անզիջում կարծրության՝ ի վնաս իրենց, երեխաների և միջանձնային հարաբերությունների: 

Կարդացեք նաև